Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
21.01.2014 | 00:30

Արդարև, հենց սկզբից, երբ կործանվում էին ամբարտավան հսկաները, աշխարհի հույսը, ապավինելով լաստանավին և ղեկավարվելով քո ձեռքով, փրկվեց, որ աշխարհի վրա սերունդ լինի, քանզի օրհնյալ է այն փայտը, որով արդարություն է լինում, և անիծյալ է ձեռակերտ կուռքը, ինչպես նաև այն շինողը, որովհետև նա կերտեց, իսկ այս եղծանելին աստված անվանվեց։ Առհասարակ Աստծուն ատելի են թե՛ ամբարիշտը, թե՛ նրա ամբարշտությունը, որովհետև գործն էլ, գործողն էլ հավասարապես պիտի պատժվեն։


Իմաստություն Սողոմոնի 14. 6-10

Դիտվել է՝ 2627

Մեկնաբանություններ